Մատչելիության հղումներ

Թուրքերը խորհրդարան են ընտրում


Թուրքիայում կիրակի առավոտյան մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում, ակնկալվում է, որ արդեն երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ կտոնի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

«Հուսով եմ, որ այս ընտրությունները կնպաստեն խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատության ամրապնդմանը»,–քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Էրդողանը։

Ընդհանուր առմամբ, խորհրդարանի 550 տեղի համար պայքարում են 15 կուսակցությունների 7660 և անկախ 203 թեկնածուններ:Ակնկալվում է, որ քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան կիրակի ուշ երեկոյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG