Մատչելիության հղումներ

Զարմուհին սպանել է Սոմալիի ներքին գործերի նախարարին


Սոմալիի ներքին գործերի նախարար Աբդիշաքուր Շեյխ Հասանը զոհվել է երկրի մայրաքաղաք Մոգադիշուի իր տանը տեղի ունեցած ռումբի պայթյունից: Պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, ով, ինչպես պարզվել է ավելի ուշ, նախարարի զարմուհին է եղել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական ալ-Շաբաբ ահաբեկչական խմբավորումը, որի պնդմամբ, ուրբաթ օրը հարձակումը իրականացրած անչափահաս աղջիկը խմբավորման անդամ է եղել:

BBC-ի փոխանցմամբ, կազմակերպությունը սպառնացել է նոր հարձակումներ իրականացնել:

Սոմալիում շարունակվում են բողոքի ակցիաները` երկրի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը մինչեւ 2012-ի հունիս երկարաձգելու որոշման դեմ: Բողոքի ակցիաների արդյունքում անցած օրվա ընթացքում երկու մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG