Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Շվեդիայի արտգործնախարարը


Հունիսի 13-14-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Նախատեսված են Կարլ Բիլդտի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ - շվեդական համագործակցության հետագա ընդայնմանն առնչվող հարցեր, Հայաստան - ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ներկայիս փուլը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG