Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները ցույց են անցկացնում նախագահականի մոտ


«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր առավոտյան ցույց են սկսել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց:

Ցուցարարները ակնկալում են նախագահի աշխատակազմի աջակցությունը, որպեսզի լուծվի իրենց աշխատավարձի հարցը, մինչեւ «Նաիրիտ»-ը կվերագործարկվի:

«Նաիրիտ»-ի աշխատակիցների փոխանցմամբ` գործարանը չի աշխատում շուրջ մեկ տարի: Վերջին անգամ նրանք աշխատավարձ են ստացել ապրիլի 20-ին` այս տարվա փետրվարի աշխատավարձը:

Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի գլխավորած փոքր պատվիրակությունը նախագահական նստավայրում մոտ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Թադեւոսյանը հայտնեց, որ Հովսեփյանը իրենց է փոխանցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի խոստումը` 15-օրյա ժամկետում լուծել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի հարցը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG