Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները:

Համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանին պատմել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG