Մատչելիության հղումներ

Կառավարության սուբսիդավորվող վարկերը անհասանելի են կարիքավոր գյուղացիների համար


Շիրակի մարզի աղքատ համայնքների գյուղացիները դժգոհում են իրենց համար նախատեսված գյուղական սուբսիդավորվող վարկերի պետական ծրագրի իրականացումից։

Այս ծրագրով նախատեսվում էր, որ կառավարությունը 4–6 տոկոսով սուբսիդավորելու էր բանկերի կողմից տրամադրվող 14 տոկոսանոց գյուղատնտեսական վարկերը հանրապետության առավել աղքատ համայնքների համար։

Մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի բնակիչները պատմեցին, որ բանկերի կողմից վարկ տրամադրվելու համար առաջադրվող պայմանների պատճառով վարկը փաստորեն անհասանելի է իրենց համար։ Նրանք ասում են, թե այսպիսի ծրագրերով ուղղակի պատրանք է ստեղծվում, որ կառավարությունն աջակցում է գյուղացուն։
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG