Մատչելիության հղումներ

Երեւանյան երրորդ բարքեմփը կայացավ նորություններով


Հունիսի 4-5-ը «Բարքեմփ Երեւան 2011»-ը նորից հավաքեց ՏՏ եւ նոր մեդիանների ոլորտի ներկայացուցիչներին ու դաշտով հետաքրքվող մարդկանց, ովքեր ոչ միայն լսում էին գործընկերների ելույթները, այլեւ միջանցքներում հաստատում էին նոր ծանոթություններ, մշակում հնարավոր համատեղ նախագծեր:

Բարքեմփն ամեն տարի որոշակի փոփոխությունների է ենթարկվում. «չկոնֆերանսի» կազմակերպիչներից բլոգեր, ՏՏ հացերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմեց, որ այս տարի նորություն էր մասնագիտական աշխատաշուկան, ինչպես նաեւ հատուկ դասընթացը` workshop-ը ոլորտի մասնագետների համար:

Թեմատիկ առումով բազմազան ու լայն չկոնֆերանսը այս տարի գրավել էր նաեւ մեծ թվով հանդիսատեսի, ուներ հովանավորներ: Բարքեմփի ընթացքում հնչեցին մոտ 100 ելույթներ, կային նաեւ այլ երկրներից հատուկ հյուրեր` այդ թվում BBC World News հաղորդավար եւ լրագրող Փունեհ Ղոդուսին, Opera software-ի հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաեւը եւ ուրիշներ:

XS
SM
MD
LG