Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 400 դատապարտյալ


Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, հունիսի 5-ի դրությամբ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 400 դատապարտյալ, կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության համաձայն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ազատ է արձակվել 43 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ-ից` 91, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 30 դատապարտյալ եւ կրճատվել է 1-ի պատժաչափը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 24 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ից` 14, «Սեւան» ՔԿՀ-ից` 48, «Հրազդան» ՔԿՀ-ից` 19, «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 1 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Գորիս» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 11 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ-ից` 77 դատապարտյալ: «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG