Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ժամանել է Խորվաթիա


Բենեդիկտոս 16-րդը, ով երկօրյա այցով ժամանել է Խորվաթիա, Զագրեբի օդանավակայանում հույս է հայտնել, որ Եվրամիությանն իր ապագա անդամակցության շրջանում Խորվաթիան կնպաստի քրիստոնեական արժեքների պահպանմանը:

Կաթոլիկ եկեղեցու 84-ամյա հովվապետը Խորվաթիայի մայրաքաղաքում բացօթյա ժամերգություն կանցկացնի, որին ակնկալվում է տասնյակ հազարավոր հավատացյալների ներկայությունը:

Վատիկանը առաջիններից մեկն էր, որ պաշտոնապես ճանաչեց Խորվաթիայի անկախությունը 1991 թվականին: Այս երկրի բնակչության շուրջ 90 տոկոսը կաթոլիկներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG