Մատչելիության հղումներ

Վանուատուի ներկայացուցիչը հերքել է Աբխազիան ճանաչելու մասին տեղեկատվությունը


Խաղաղօվկիանոսյան մի քանի տասնյակ կղզիներից կազմված Վանուատու պետության ներկայացուցիչը հերքել է օրերս հայտնված տեղեկատվությունը, թե իրենց երկիրը ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության հաղորդմամբ, համապատասխան հայտարարությամբ հունիսի 3-ին հանդես է եկել ՄԱԿ-ում Վանուատուի մշտական ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը:

Վանուատուի կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելու եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին հայտարարությամբ մայիսի 31-ին հանդես էր եկել Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան:

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունը այս պահին ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG