Մատչելիության հղումներ

Ուդմուրտիայում մարվել է զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը


Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության պետ Իգոր Կոնաշենկովը այսօր հայտարարել է, որ հաջողվել է ամբողջությամբ մարել Ուդմուրտիայում զինամթերքի պահեստներից մեկում երեկ բռնված հրդեհը:

Դադարել են պայթյունները Պուգաչովո ավանում, որտեղ տեղակայված պահեստում կար 170 հազար արկ: Այժմ պահեստի տարածքում աշխատում են հրշեջ գնացքներ ու տանկեր:

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան, կիրառվել են ռոբոտներ:

Զինամթերքի պահեստում հրդելը բռնկվել է լույս ուրբաթ գիշերը: Բժշկական օգնության են դիմել 78 տուժածներ, 36 մարդ հոսպիտալացվել է: Շուրջ հարյուր շինություն է վնասվել:

Մերձակա բնակավայրերից տարհանված մոտ 20 հազար բնակիչները արդեն սկսել են վերադառնալ իրենց տները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG