«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների խորհուրդը այսօր ռադիոկայանի նոր նախագահ է նշանակել Սթիվեն Քորնին, ով նախկինում ամերիկյան CNN հեռուստաընկերության փոխնախագահը եւ գործադիր տնօրենն էր:
Իր նոր պաշտոնում Քորնը կղեկավարի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 21 երկրների` ներառյալ Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Ռուսաստանի ծառայությունները:
Քորնը պաշտոնապես իր պարտականություններին կանցնի հուլիսի 11-ին եւ կաշխատի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայում գտնվող կենտրոնակայանում:
«Ես անչափ հուզված եմ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի կարեւորագույն առաքելությանը աջակցելու հնարավորությունը ունենալու համար: 60 տարիների ընթացքում ռադիոկայանը հանդես է եկել որպես ազատ մամուլի ակնառու օրինակ, եւ այսօր էլ ռադիոկայանի լրագրողները շարունակում են աշխատել աշխարհի` մամուլի առումով ամենադժվարին իրավիճակը ունեցող վայրերում», - ասել է Քորնը այսօր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների հանդիպման ժամանակ: