Մատչելիության հղումներ

Տիգրան Փոստանջյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կիրառվեց Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը, քրեական գործի վարույթը կարճվեց եւ հետապնդումը դադարեցվեց:

Արաբկիրի թաղապետարանի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 23-ին` Ազգային անվտանգության ծառայության կողմից, եւ մեղադրվում էր ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:


Էլինա Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG