Մատչելիության հղումներ

Վերակառուցվում է «Գյումրի 2» ենթակայանը


«Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերության արեւմտյան մասնաճյուղի «Գյումրի 2» ենթակայանի վերակառուցման ու վերազինման համար գերմանական KFW բանկը հատկացրել է 14 միլիոն 600 հազար եվրոյի վարկ: Կապիտալ վերանորոգման կենթարկվի նաեւ դեպի Կարս գնացող գիծը:

Ենթակայանի նկատմամբ հետաքրքրությունն աճեց երկու տարի առաջ, երբ խոսվեց Թուրքիա էլեկտրաէներգիայի հնարավոր մատակարարման մասին, եւ դեպի Կարս գնացող գիծը կարճ ժամանակահատվածում վերանորոգվեց: Էլեկտրաէներգիայի մատակարարմանը, սակայն, գործը չհասավ:

Ենթակայանի տնօրեն Գագիկ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ենթակայանը հիմա էլ պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիա. - «Ենթակայանը հիմա էլ է պատրաստ, վերակառուցումից հետո առավել եւս պատրաստ կլինի»:

Ավետիսյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ենթակայանը կարող է էլեկտրաէներգիա մատակարարել նաեւ Վրաստան, մասնավորապես` Ջավախք:

Նա փոխանցեց, որ միջազգային մրցութով արդեն ընտրվել են վերակառուցումն իրականացնող կազմակերպությունները. դրանք ֆրանսիական ընկերություններ են: Աշխատանքները կմեկնարկեն մի քանի ամսից եւ ավարտին պիտի հասցվեն 28 ամսվա ընթացքում:

Վերակառուցումից հետո, Ավետիսյանի խոսքով, կարելի է ենթակայանը շահագործել «եւս մի 50 տարի` անվտանգ եւ հուսալի կերպով». - «Կլինի կենտրոնացված կառավարում, կլինի համակարգչային կառավարում, կլինի թվային պաշտպանություն, կլինի ամենաարդիական տելեմեխանիկա, կլինեն հեռակառավարման հնարավորություններ… Այն ամենը, ինչ այսօր կիրառվում է զարգացած երկրներում, կկիրառվի նաեւ մեր ենթակայանում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG