Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ասադ Ալամին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական եւ արդյունավետ օժանդակության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության առաջիկա ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG