Մատչելիության հղումներ

Վանուատուն ճանաչեց Աբխազիայի անկախությունը


Խաղաղ օվկիանոսում գտնվող Վանուատու հանրապետությունը ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Մաքսիմ Գվինջիան:

Ավստրալիայից հյուսիս-արեւելք ընկած Վանուատու պետությունը բաղկացած է մոտ ութ տասնյակ կղզիներից:

Ռուսաստանից, Նիկարագուայից, Վենեսուելայից եւ Նաուրուից հետո Վանուատուն դարձավ Աբխազիայի անկախությունը ճանաչած հինգերորդ պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG