Մատչելիության հղումներ

Վանաձոր-Երեւան միկրոավտոբուսները չեն աշխատում


Հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի օրը վանաձորցիները կամ չեն կարողանում, կամ էլ դժվարությամբ են հասնում Երեւան, քանի որ Վանաձոր-Երեւան ուղեւորափոխադրում իրականացնող «Ոսկեթեւ» ընկերության միկրոավտոբուսները չեն աշխատում:

Երեքշաբթի առավոտյան Վանաձորի ավտոկայանում ուղեւորները երկար սպասելուց հետո կամ անհատական տաքսիներով էին Երեւան մեկնում կամ էլ մտափոխվելով տուն էին վերադառնում:

Եթե սովորական օրերին երթուղին սպասարկող միկրովտոբուսների վարորդները ուղեւորներին պարզապես խնդրում են օգտվել իրենց ծառայություններից, ապա ընդդիմության հանրահավաքի օրերին ուղեւորները նրանց տեղում չեն էլ գտնում: Փոխարենը ակտիվանում են անհատական տաքսի ծառայությունները, որոնք այսօր յուրաքանչյուր ուղեւորից սահմանված 2000-ի փոխարեն 2500 դրամ էին գանձում:

Իրավապաշտպան, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենակի ղեկավար Արթուր Սաքունցը այս ու այն պաշտոնյանին զանգահարելուց հետո դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից նրան պատասխանեցին, թե կարող են գրավոր բողոք ներկայացնել Տրանսպորտի եւ կապի նախարարություն:

Ժամը 13-ի սահմաններում երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկը ի վերջո մոտեցավ ուղեւորներին` առաջարկելով նրանց զբաղեցնել իրենց տեղերը:

Այսօր ոչ միայն Վանաձորի, այլեւ Լոռիի մյուս քաղաքների` դեպքի Երեւան սպասարկող միկրոավտոբուսները չեն աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG