Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ն առաջին անգամ կդիտարկի Թուրքիայի ընտրությունները


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) առաջին անգամ ընտրությունների դիտարկման առաքելություն է գործուղում Թուրքիա:

ԵԱՀԿ ԽՎ-ի փոխանցմամբ` Թուրքիայում հունիսի 12-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու է դանիացի պատգամավոր, Վեհաժողովի փոխնախագահ Փիա Քրիսմաս-Մյոլերի գլխավորած առաքելությունը:

Դանիացի խորհրդարանականը, որին առաքելության ղեկավար է նշանակել ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունի:

Քրիսմաս-Մյոլերը կարեւորել է Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները եւ հույս հայտնել, որ դրանք «կամրապնդեն ժողովրդավարությունը Թուրքիայում եւ թույլ կտան երկրին մոդել դառնալ ավելի մեծ տարածաշրջանի համար»:

«Դիտարկման առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առջեւ պարտավորություններին` ըստ Կոպենհագենի փաստաթղթի, որին միացել է Թուրքիան», - ասված է ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG