Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանը ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն»


Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխություն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մամեդովը ասել է, թե նույնն է ցանկանում միջազգային հանրությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով` ստատուս քվոյի փոփոխությունը կարող է սկսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առաջին փուլում` Ղարաբաղը շրջապատող 7 շրջանների ազատմամբ:

«Հուսով եմ, Հայաստանը լուրջ կվերաբերվի ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ երկրների նախագահների` Դովիլում հրապարակված հայտարարությանը եւ պատրվակներ չի փնտրի ու չի ձգձգի հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է Մամեդովը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Կազանի հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունիսի երկրորդ տասնօրյակում` Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ: Այդ հանդիպմանը մեծ նշանակություն է տալիս նաեւ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ նրանց նախագահները, որոնք վերջերս ընդունեցին հակամարտության շուտափույթ կարգավորման պահանջով հայտարարություն», - նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG