Մատչելիության հղումներ

Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը հետաձգվել է


Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Թուրքիայի կողմից Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը դեռ չի մեկնարկել:

Դեռ անցյալ տարվանից էր հայտնի, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 625 հազար դոլար է հատկացրել Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերականգնելու համար: Այս եկեղեցին, որ պարզ երեւում է հայ-թուրքական սահմանից, կիսված է մեջտեղից, մի մասը քանված է, մի մասն էլ կանգուն է` բայց խիստ վտանգված: Այժմ ավելացվել է հատկացվող գումարի չափը` հասցնելով մոտ 1 միլիոն դոլարի, եւ Ամենափրկչից բացի կվերականգվի նաեւ Անիի Մայր տաճարը: Բուն վերականգնումը կսկսվի հաջորդ տարվանից եւ կտեւի 3-4 տարի:

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գունայը այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ նախագիծն իրականացվում է` համագործակցելով Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ, եւ նպատակ ունի «նոր կյանք» տալ Մայր տաճարին ու Սուրբ Փրկիչ եկեղեցուն:

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք հայ մասնագետները կընդգրկվեն վերականգնողական աշխատանքներում: Գյումրեցի ճարտարապետ Աշոտ Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կիսվում է եկեղեցիների վերականգման հետ կապված իր մտահոգություններով:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG