ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին հայտարարությունները հիմնականում համահունչ են հայկական կողմերի արտահայտած դիրքորոշմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Այդ հայտարարությունները, ըստ նրա, «հստակ ազդակներ են պարունակում` ուղղված Ադրբեջանի եւ նրա ղեկավարության ապակառուցողական մոտեցումներին»:
Մեկնաբանելով հինգշաբթի օրը Դովիլում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունած հայտարարությանը, Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը առանձնացրեց հետեւյալը. - «Առաջինը, թերեւս, այն է, որ նախագահները առաջարկում են` միայն ու միայն խաղաղ կարգավորում պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, երկրորդը` հստակ նշվում է նախագահների կողմից, որ ուժի կիրառումը ավելի կվատացնի եւ կվատթարացնի իրավիճակը, իսկ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք այս տարիների ընթացքում, որ հայկական կողմը միշտ արտահայտվել է խնդրի խաղաղ կարգավորման օգտին»:
«[Դա] ազդակ է` ուղղված Ադրբեջանին, որովհետեւ մենք լավ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կամքի արտահայտմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիոն պատերազմով», - ընդգծեց Շարմազանովը` հավելելով. - «Այստեղ եւս ես տեսնում եմ կոչ, որը համահունչ է հայկական կողմի դիրքորոշման հետ, որովհետեւ բազմաթիվ անգամներ մենք ասել ենք, որ այն կողմը, որը կգնա ավանտյուրայի եւ կսկսի պատերազմական գործողություններ, այդ պատերազմը աղետալի կլինի հենց այդ կողմի համար առաջին հերթին, եւ այստեղ եւս այդ գիծը հստակ երեւում է: Նախագահները անմիջական կոչ են անում երկու երկրների նախագահներին` պատրաստել իրենց հասարակությունները ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»:
ՀՀԿ- խոսնակը մատնանշեց նաեւ, որ նախագահների հայտարարությունում «կոչ է արվում բոլոր կողմերին` պահպանել այդ սկզբունքները, իսկ բոլոր կողմեր` նշանակում է, որ անուղղակիորեն նաեւ Արցախը որպես բանակցությունների կողմ, որպես կոնֆլիկտի կողմ ընդունվում է նախագահների կողմից»:
Ինչ վերաբերում է Դովիլի հայտարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված կոչին` քաղաքական կամք ցուցաբերել եւ ավարտել հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը հունիսին կայանալիք հանդիպման ընթացքում, Շարմազանովը այդ կապակցությամբ հայտարարեց. - «Հայկական կողմը բազմաթիվ անգամներ` ե'ւ նախագահի, ե'ւ արտգործնախարարի մակարդակով, արտահայտել են, որ իրենք պատրաստ են վերը նշված երեք սկզբունքների հիման վրա իրականացնել բանակցությունները` դա ուժի չկիրառումն է, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն է եւ տարածքային ամբողջականությունը»:
«Մշտապես թե' նախագահը, թե' արտգործնախարարը դրա մասին խոսել են, այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունները` բանակցությունների սեղանի շուրջ նստելով, հավաստիացումներ տալով, վերադառնալով Բաքու` խոսում են միայն տարածքային ամբողջականության մասին, կամ ինքնորոշման իրավունքի իրացումը պատկերացնում են լրիվ այլ կերպ, այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ընդգծեց ՀՀԿ-ի խոսնակը: - «Այն, որ հայկական կողմը բազմաթիվ անգամներ ասել է, որ մենք պատրաստ ենք այս հիմնարար երեք սկզբունքների հիման վրա իրականացնել բանակցություններ` դա նորություն չէ, իսկ այն, որ Ադրբեջանն է միշտ խեղաթյուրում երեք սկզբունքները` սա փաստ է»:
«Կարծում եմ, որ մեր գործընկերներն էլ շատ լավ տեսել են այս ընթացքում, թե ով է ընդունել, ով է իրական բանակցությունների կողմնակից եղել, իսկ ով է միշտ տարել բանակցությունները դեպի փակուղի», - ասաց Էդուարդ Շարմազանովը` ամփոփելով. - «Եվ իմ կարծիքով` այս հայտարարությունը ուղղված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ, եւ այստեղ ադրբեջանական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի»: