Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսեւորել եւ հունիսին ծրագրված գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վրա»:
Հունիսին, հիշեցնենք, Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
«Մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման` նոր հնարավորություններ բացելով տարածաշրջային զարգացման եւ համագործակցության համար», ասված է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) համանախագահող երկրների նախագահների` այսօր ֆրանսիական Դովիլում տարածած համատեղ հայտարարությունում:
«Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - ասված է հայտարարությունում: - «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք ճանաչել այդ սկզբունքների պաշտոնական ընդունումը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»: