Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանության վարքագիծը դատապարտող փաստաթղթի նախագիծ ՄԱԿ-ում


Եվրոպական մի քանի երկրներ ՄԱԿ-ում շրջանառության մեջ են դրել մի փաստաթղթի նախագիծ, որում դատապարտվում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու` Սիրիայի իշխանությունների վարքագիծը:

Արեւմտյան լրատվական գործակալությունները, վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագետներին, հաղորդում են, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Պորտուգալիան այդ նախագիծն արդեն իսկ ուղարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրներին:

Անցած ամիս, ունենալով Միացյալ Նահանգների աջակցությունը, եվրոպացիներն արդեն իսկ փորձել են նման մի փաստաթուղթ քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչին, սակայն, ընդդիմացել է Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG