Մատչելիության հղումներ

Երկու զոհված, 37 վիրավոր, տասնյակ ձերբակալվածներ Թբիլիսիում


Մայիսի լույս 26-ի գիշերը Թբիլիսիում
Մայիսի լույս 26-ի գիշերը Թբիլիսիում
Թբիլիսիում ընդդիմության եւ ոստիկանների միջեւ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ընդհարման ժամանակ սպանվել են մեկ ցուցարար եւ մեկ ոստիկան:

Ոստիկանը մահացել է ընդդիմության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին ընդհարման վայրից դուրս բերող ավտոմեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլիի փոխանցմամբ` 54-ամյա ցուցարարը նույն հանգամանքներում է սպանվել:

Բախման հետեւանքով վիրավորվել է 37 մարդ, այդ թվում` 8 ոստիկան եւ մեկ լրագրող:

Տասնյակ ընդդիմադիրներ ձերբակալված են:

Ընդդիմությունը եւ իրավապաշտպանները իշխանություններին մեղադրում են անհարկի ուժ կիրառելու համար:

Հինգ օր առաջ Վրաստանում սկսված բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են 43-ամյա նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Նրանք հրաժարվում են դադարեցնել բողոքի ակցիաները եւ իշխանություններին տալ Անկախության օրվա առթիվ այսօր զինվորական շքերթ անցկացնելու հնարավորություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG