Մատչելիության հղումներ

«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը Ղարաբաղի հարցով հայտարարություն կընդունի


Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները Դովիլում կայանալիք «Մեծ ութնյակի» համաժողովի ընթացքում համատեղ հայտարարություն կընդունեն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։

Այսօր ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը մեկնարկում է վաղը՝ Ֆրանսիայի Դովիլ քաղաքում:

Այս հայտարարությունը կլինի Լեռնային Ղարաբաղի թեմայով «Մեծ ութնյակի» գագաթնաժողովներին ընդունված թվով երրորդ փաստաթուղթը: Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված առաջին երկու հայտարությունները ընդունվել են 2009-ին՝ իտալական Ակվիլա, եւ 2010-ին՝ Կանադայի Մուսկոկա քաղաքներում կազմակերպված հավաքների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG