Մատչելիության հղումներ

Բրիտանացի լրագրողները Twitter-ով պահանջ են ներկայացրել Իլհամ Ալիեւին


Բրիտանացի մի քանի տասնակ հայտնի լրագրողներ Twitter սոցիալական ցանցի միջոցով ուղերձ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ պահանջելով ազատ արձակել լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւին:

Turan գործակալության փոխանցմամբ, այս արշավի նախաձեռնողը Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն է։

«Ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Ալիեւը չի կարող լռեցնել Twitter-ը», - նշել է Amnesty International-ի տնօրեն Քեյթ Ալենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG