Մատչելիության հղումներ

«ՎիվաՍել»-ի գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր


Այսօր ահազանգ է ստացվել «ՎիվաՍել» ընկերության գրասենյակի շենքում տեղադրված ռումբի մասին:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` անհայտ քաղաքացու ահազանգի մասին տեղեկատվությունը նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 13.13-ին` Ոստիկանության հերթապահ մասից: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ սակրավորներ:

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG