«Ոչ միայն առանձնահատուկ, այլեւ՝ առանցքային հարաբերություններ». - այսպես են բնորոշել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ամերիկա - բրիտանական կապերը երեքշաբթի օրը Times-ում հրապարակած համատեղ հոդվածում:
«Մեզ միայն պատմությունը չէ, որ միավորում է», - փաստել են երկու ղեկավարները եւ մանրամասնել. - «Մենք նույն նպատակներն ու համոզմունքներն ունենք՝ պատերազմներից մինչեւ տնտեսության վերականգնում»:
Այն, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ղեկավարները հայտարարել էին նաեւ նախկինում:
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բարաք Օբաման հենց Լոնդոնից էր սկսել իր առաջին եվրոպական շրջագայությունը: Այժմ էլ Մեծ Բրիտանիայի թագուհին է նրան պատվավոր ընդունելության արժանացնում Բուքինգհեմյան պալատում:
Բարաք Օբաման՝ տիկնոջ Միշել Օբամայի հետ Լոնդոն է ժամանել Եղիսաբեթ երկրորդի հրավերով, որն իր կյանքի 85 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների ընդամենը երկու առաջնորդի է նման պատվի արժանացրել` Օբաման կլինի երրորդը:
Արքայական ընթրիքից ու հանդիսավոր ընդունելություններից բացի, Բարաք Օբաման նաեւ մի շարք հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավի հետ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, բանակցությունների օրակարգում են տնտեսական հարցերը՝ հաշվի առնելով շաբաթվա վերջին Ֆրանսիայում մեկնարկող Մեծ ութնակի գագաթնաժողովը, ինչպես նաեւ անվտանգությունը՝ Աֆղանստանում, Պակիստանում ու արաբական աշխարհում:
«Մենք չենք անտեսում առկա վտանգները, սակայն հանդես ենք գալիս միասին, լավատեսորեն ու վստահ, որ մեր երկու ժողովուրդները կարող են խաղաղության, բարգավաճման ու անվտանգության հասնել առաջիկա տարիների ընթացքում», - գրել են Բարաք Օբաման եւ Դեյվիդ Քեմերոնը՝ Times-ում հրապարակած հոդվածում:
.