Մատչելիության հղումներ

Հայաստանում թանգարանների խնդիրները չեն կրճատվում


Հայաստանյան թանգարանների ամենահրատապ խնդիրներն են` տարածքը, թանգարանային ֆոնդերի համալրումը եւ նմուշների պահպանության համար համապատասխան պայմանների ստեղծումը. Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը վստահ է, որ յուրաքանչյուր թանգարան ունի նշված խնդիրներից առնվազն մեկը:

Ի տարբերություն այլ թանգարանների, որոնք պարբերաբար համալրվում են նոր պեղումների կամ նվիրատվությունների արդյունքում, Ազգային պատկերասրահը նաեւ ֆոնդերի համալրման խնդիր ունի:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թվարկված խնդիրներին ավելացնում է եւս մեկը` թերացումը արտերկրի թանգարանների հետ համագործակցության հարցում: Նախարարի կարծիքով` նման համագործակցությունը նպաստում է մասնագետների որակի բարձրացմանը եւ սեփական նմուշների գնահատմանը:

XS
SM
MD
LG