Մատչելիության հղումներ

Մոսկվայի մարզում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է զոհվել


Մոսկվայի մարզի Լյուբերցիի շրջանում երեկ երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ծագումով հայաստանցիների եւ ադրբեջանցիների միջեւ, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, յոթը` վիրավորվել:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցել է աղբյուրը տարածաշրջանի իրավապահ մարմիններից, ծեծկռտուքը տեղի է ունեցել Օկտյաբրսկի ավանում, տեղական ժամանակով ժամը 22.30-ի սահմաններում, «անբարյացկամ հարաբերությունների հողի վրա»:

Քաշքշուկի ժամանակ կիրառվել է տրավմատիկ եւ սառը զենք: 24-ամյա մի երիտասարդ տեղում զոհվել է դանակահարության հետեւանքով, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել հրազենային եւ դանակով հասցված վերքերով:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են տրավմատիկ զենքի 12 պարկուճ:

Ռուսաստանյան այլ աղբյուրների վկայությամբ` սպանվածը ծագումով դաղստանցի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG