ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, ով նախօրեին Երեւանում մասնակցել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարանային ապահովման հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին եւ հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ, այսօր Ադրբեջանում է:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի հանձնակատարը ասել է, որ Ադրբեջանը կարող է կարեւոր դեր խաղալ փախստականների եւ բռնի տեղահանվածների պաշտպանության գործում:
«Ես Ադրբեջանում այցով եղել եմ հինգ տարի առաջ: Այն ժամանակ կառավարությունը մեծ միջոցներ էր հատկացնում փախստականների կյանքի պայմանների բարելավման համար, որոնք ստիպված են եղել լքել հայրենի վայրերը Ղարաբաղյան հակամարտության արդյունքում», - նշել է, մասնավորապես, Գուտերեշը` վստահություն հայտնելով, որ փախստականների կյանքի բարելավման ականատեսը կդառնա:
Այսօր ՄԱԿ-ի հանձնակատարը այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն մերձակա ադրբեջանական շրջաններ: