Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները հայտարարել է, թե Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը ակնհայտորեն այն վիճակում չէ, որպեսզի կարողանա շարունակել ղեկավարել հիմնադրամը:
Գեյթներն ասել է, թե ճիշտ կլիներ, որ ԱՄՀ-ի 24 անդամից բաղկացած գործադիր մարմինը ժամանակավորապես անցումային տնօրեն նշանակեր:
Գեյթների այս հայտարարությունը, ըստ էության, Օբամայի վարչակազմի ներկայացուցչի առաջին արձագանքն է ԱՄՀ-ի ղեկավարի ձերբակալությանը:
Դոմինիկ Ստրոս-Կանը մի քանի օր առաջ ձերբակալվել է Նյու-Յորքում` հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու եւ բռնաբարության փորձ կատարելու մեղադրանքով: