Մատչելիության հղումներ

Մեկնարկում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների գարնանային համերգաշարը


Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը:
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը:

Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը երեքշաբթի օրը մեկնարկում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:

Համերգաշարի ընթացքում Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը, տարբեր մենակատարներ կներկայացնեն Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Բաբայանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Սանդոյանի, այլոց ստեղծագործությունները:

Ժամանակակից հայ կոմպոզիտորները ստեղծագործությունները, ցավոք, հաճախ չեն կատարվում Հայաստանում: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Վահրամ Բաբայանի խոսքով, այդ առումով նման համերգաշարերը ողջունելի են, քանի որ այսօր մենք «համաշխարհային մակարդակի կոմպոզիտորական դպրոց ունենք»:

«Ցանկացած նման միջոցառում խրախուսելի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբայանը: - «Որովհետեւ հայ երաժշտությունը համարյա չի հնչում: Նույնիսկ երաժշտական առումով ոչ զարգացած երկրներում տեր են իրենց երաժշտությանը»:

Անդրադառնալով պատճառներին, թե ինչու են մեր նվագախմբերը այդքան քիչ կատարում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` Վահրամ Բաբայանն ասաց. - «Առաջինը զարմանալիորեն թերահավատությունն է: Որովհետեւ շատերին հայտնի է, որ մեր կոմպոզիտորներից մի քանիսի երաժշտությունը ակտիվ հնչում է արտասահմանում: Այսինքն` պիտի որ չլիներ այդ թերահավատությունը: Այստեղ օտարամոլությունն է խոսում»:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ նման համերգաշարեր են կազմակերպվում ամեն տարի` գարնանը եւ աշնանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG