Մատչելիության հղումներ

Բարեփոխումներ` միջին մասնագիտական կրթության ոլորտում


ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյան
ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյան

Կրթության եւ գիտության նախարարության` միջին մասնագիտական կրթության պատասխանատուները պնդում են, որ վերջին տարիներին այս ոլորտում դրական տեղաշարժ է նկատվում` շնորհիվ պետական եւ միջազգային կառույցների ֆինանսավորմամբ սկսված բարեփոխումների: Կրթական այս ոլորտում կատարվող փոփոխությունները ներկայացրեց փոխնախարար Արա Ավետիսյանը:

Այժմ նախարարությունը իրականացնում է իր ենթակայության տակ գտնվող քոլեջների միավորումներ, աշխատանքի արդյունաբերության բարձրացման նպատակով կատարում է վերակազմակերպումներ, բացի այդ, նախատեսվում է 2012-ին կրթության նախարարության ենթակայության տակ տեղափոխել այլ գերատեսչական ենթակայություն ունեցող քոլեջներն ու ուսումնարանները:

Այս տարվանից նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում ընդունելության լրացուցիչ քննություններ տեղի չեն ունենա, ինչպես տեղի չեն ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսինքն` ԳԹԿ-ի կազմակերպած միասնական քննությունների միավորներով աշակերտները կարող են ընդունվել քոլեջներ եւ ուսումնարաններ:

Հայաստանում այսօր գործում են 83 միջին մասնագիտական հաստատություններ եւ 29 արհեստագործական ուսումնարաններ, դրանցում սովորում են շուրջ 37.000 ուսանողներ:

XS
SM
MD
LG