Մատչելիության հղումներ

Հայաստանում սեռական բռնության դեպքերն աճել են


Ռուբեն Պողոսյան և Աննա Ոսկանյան
Ռուբեն Պողոսյան և Աննա Ոսկանյան

Սոցիոլոգ Աննա Ոսկանյանը եւ հոգեբան Ռուբեն Պողոսյանը, գնահատելով հայաստանյան իրականությունը, պնդում են, որ «մեր հասարակությունը չի դատապարտում բռնությունը, ԶԼՄ-ները չեն վերահսկվում, իսկ պետական գործիչներն ամենաանպատժելի խավն են»:

Մասնագետները բացատրում են, որ ցանկացած հասարակությունում բռնության ենթարկվելու տեսանկյունից խոցելի խմբեր են համարվում առաջին հերթին երեխաները եւ կանայք, իսկ սեռական բռնությունը բռնության տարբերակ է, որը տարածված է բոլոր այն հասարակություններում, որտեղ կա բռնություն ու տիրում է անպատժելություն: Նրանց խոսքով` սեռական բռնությունը հոգեկան, ֆիզիկական բռնության զարգացումն է, որն անխուսափելի է, երբ չեն պատժվում բռնության այլ տեսակները:

Սոցիալական աշխատող, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը համարում է, որ մեր հասարակությունում բռնությունն արտահայտվում է բոլոր հնարավոր մակարդակներում, իսկ անպատժելիության մթնոլորտը խորացնում է խնդիրները:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ Ռուբեն Պողոսյանը, հիմնվելով իր բազմամյա փորձի վրա, նշում է, որ Հայաստանում սեռական բռնության դեպքերն աճել են, քիչ չեն նաեւ երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերը և նույնիսկ արյունակից բարեկամների կողմից:
XS
SM
MD
LG