Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարին եւ քննիչներին յուրաքանչյուր ամիս հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը, հանձնարարականի նպատակը Մարտի 1-ի գործով հնարավոր նոր ապացույցներ եւ փաստեր ի հայտ բերելը եւ նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելն է:
Մարտի 1-ի գործով «բաց դռներին» կարող են մասնակցել Հայաստանի տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին եւ վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին` ժամը 12.00-ին: Առաջին հանդիպումը կկայանա հաջորդ չորեքշաբթի` մայիսի 25-ին: