Մատչելիության հղումներ

Գայի բնակիչները շարունակում են բողոքել էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով


Գայ գյուղի բնակիչները բողոքում են իրենց վերագրվող էլեկտրաէներգիայի հավելավճարի պատճառով, 16 մայիս
Գայ գյուղի բնակիչները բողոքում են իրենց վերագրվող էլեկտրաէներգիայի հավելավճարի պատճառով, 16 մայիս
Արմավիրի մարզի Գայ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ երկուշաբթի հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել իրենց վերագրվող մեծ չափերի հասնող էլեկտրաէներգիայի պարտքերը:

Գյուղացիները պնդում են, որ իրենք որեւէ գումար էլեկտրացանցին պարտք չեն, պարզապես ոմանք փորձում են իրենց հաշվին հարստանալ: Նրանք ասում էին, թե գյուղացիների մեծ մասը Հանրապետական կուսակցության անդամ է, հետեւաբար իրենք եկել են իրենց կուսակցության նախագահի` Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի նա իրենց խնդիրը լուծի:

Գյուղին ընդհանուր առմամբ վերագրվում է 45 միլիոն դրամի էլեկտրաէներգյիայի պարտք, որ հաշվարկվել է սկսած 2002 թվականից:

Նախագահականի առջեւ հավաքված գյուղացիները հարցնում էին` եթե իրենք 2002 թվականից սկսած պարտքեր են կուտակել, ապա ինչո՞ւ էլեկտրացանցը այց մասին հիմա է հիշել ու չի անջատել իրենց էլեկտրաէներգիան: Նրանք ասում էին, թե նույնիսկ 500 դրամ պարտք ունենալու դեպքում էլեկտրաէներգիան անջատել են: Որոշ գյուղացիների պնդմամբ` նույնիսկ 10 տարի առաջ մահացած մարդկանց վրա է պարտք գրվել:

Գայի բնակիչների մի մասը պահել է էլեկտրաէներգիայի կտրոնները, մյուսները` ոչ. - «Չեկերը չունեմ, իմ ինչի՞ն էր պետք չեկերը պահելը, քանի որ այսքան ժամանակ ինձ ոչ մեկը չի ասել, թե պարտք եմ», - ասում էր զայրացած գյուղացիներից մեկը:

Գյուղացիների մի մասը տեղեկանքներ ունի, որ անցած տարիներին էլեկտրաէներգիայի համար վճարումներ կատարել է, սակայն ուշագրավ է, որ այդ տեղեկանքների մի մասը անհասկանալի գունավոր թղթեր են` առանց ստորագրության, առանց կնիքի: Գայեցիները պնդում են, որ իրենց վճարումների դիմաց հենց այդ թղթերն են տվել:

Այսօր գյուղացիներին ընդունեց նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նա, ըստ գյուղացիների, ասել է` եթե նրանք փաստեր ներկայացնեն, որ ճիշտ են, ապա իրենց խնդիրը կլուծվի: Այժմ գյուղացիները պատրաստվում են իրենց ունեցած փաստերը ներկայացնել նախագահի Վերահսկողական ծառայությանը:

Անցյալ ամիս գյուղացիները իրենց խնդիրը ներկայացրել էին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, ով եւս խոստացել էր ուսումնասիրել եւ լուծում տալ դրան:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG