Մատչելիության հղումներ

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը վաստակեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ


Բուլղարիայում անցկացված սամբոյի Եվրոպայի 2011 թվականի առաջնության վերջին օրը` մայիսի 15-ին, անցյալ տարվա աշխարհի չեմպիոն, Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը 68 կիլոգրամ քաշային կարգում շահել է բոլոր գոտեմարտերը եւ հռչակվել աշխարհամասի չեմպիոն:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից ստացված հաղորդագրության համաձայն` նույն օրը Անդրանիկ Նաղդալյանը 74 կիլոգրամ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:

Հայաստանցի սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74կգ) բրոնզե մեդալների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Բուլղարիայից վերադառնում է 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG