Մատչելիության հղումներ

Սիրիայի զինվորականների կրակից Լիբանանի տարածքում մեկ կին է զոհվել, կան վիրավորներ


Այսօր Սիրիայի զինվորականները կրակ են բացել մարկանց խմբի վրա, որոնք հատելով սահմանը անցել էին Լիբանան, փրկվելու համար Սիրիայում շարունակվող բռնություններից : Հրաձգության հետեւանքով մեկ կին է զոհվել, եւս հինգ մարդ վիրավորվել է՝ այդ թվում լիբանանցի մեկ զինվորական:

Վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի արեւմտյան շրջաններից հազարավոր մարդիկ են փախչում Լիբանան, փրկվելու համար բռնություններից, որ գործադրում են կառավարական զորքերը ցուցարարների դեմ:

Իրավապաշտպան խմբերի հաղորդմամբ՝ մարտից ի վեր, երբ սկսվեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ բողոքի ակցիաները, բռնաճնշումների արդյունքում Սիրիայում 775 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG