Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհդատվությունների մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Գերմանիայի ԱԳՆ-ի Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորը:
Գերմանացի դիվանագետի հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը եւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները:
Նալբանդյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությունը` թե' երկկողմ, թե' բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը:
Պատրիցիա Ֆլորը նշել է, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: