Մատչելիության հղումներ

Իրանի ատոմակայանը սկսել է աշխատել


Ռուսաստանյան պետական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սկսել է աշխատել Իրանի առայժմ միակ` Բուշեհրի ատոմակայանը:

Ըստ «Ատոմստրոյէքսպորտ»-ի` Բուշեհրի ԱԷԿ-ի առաջին ռեակտորի աշխատանքը մեկնարկել է կիրակի օրը:

Ռուսաստանյան հենց այդ ընկերությունն էր, որ անցած տարիների ընթացքում իրականացնում էր Բուշեհրի ատոմակայանի շինարարությունը:

Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները համոզված են, որ պաշտոնական Թեհրանը մտադիր է օգտագործել Բուշեհրի ԱԷԿ-ի աշխատանքը` միջուկային ռումբ ստեղծելու համար: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG