Մատչելիության հղումներ

«Տերմինատորը» բաժանվում է կնոջից


Առնոլդ Շվարցենեգերը կնոջ` Մարիա Շրիվերի հետ, արխիվային լուսանկար
Առնոլդ Շվարցենեգերը կնոջ` Մարիա Շրիվերի հետ, արխիվային լուսանկար
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, աշխարհահռչակ կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրիվերը 25 տարի տեւած ամուսնությունից հետո բաժանվում են:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Շվարցենեգերի խոսնակը, ով նշել է, որ զույգը մտադիր է համատեղ ջանքերով զբաղվել չորս զավակների հետագա դաստիարակությամբ:

«Սա երկուսիս համար անձնական եւ մասնագիտական բարդ անցումային շրջան է, մտորումների, քննարկումների, աղոթքի շրջան, մենք երկուսով ենք հանգել այս որոշմանը», - ասվում է զույգի հայտարարությունում:

Դեմոկրատներին հարող Մարիա Շրիվերը Քենեդիների անվանի գերդաստանից է, ժամանակին աշխատել է NBC հեռուստակայանում, որտեղից հեռացել է, երբ հանրապետական Շվարցենեգերը ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ:

Մի առիթով պատասխանելով իր հաջողության գաղտնիքի մասին հարցին` Շվարցենեգերը կատակով ասել է. - «Երեք բան է պետք։ Առաջին` եկեք Ամերիկա, երկրորդ` անմնացորդ նվիրվեք աշխատանքին, երրորդ` ամուսնացեք Քենեդիներից մեկի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG