Մատչելիության հղումներ

Ֆրանսիան արտաքսում է լիբիացի դիվանագետներին


Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել լիբիացի դիվանագետներին:

Երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «անցանկալի անձ» են հայտարարվել 14 մարդ: Նրանք Ֆրանսիայից պետք է հեռանան 48 ժամվա ընթացքում:

Ըստ արտգործնախարարության հայտարարության, արտաքսվող բոլոր դիվանագետներին նշանակել է Մուամար Քադաֆին: Դիվանագետները հավատարիմ են մնացել Քադաֆիի ռեժիմին եւ հրաժարվում են անցնել ընդդիմության կողմը:

Ավելի վաղ` փետրվարին, Փարիզում Լիբիայի դեսպանը հրաժարական էր ներկայացրել` ի նշան բողոքի ընդդեմ գնդապետ Քադաֆիի գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG