Մատչելիության հղումներ

Բանավեճում հաղթող են ճանաչվել Վանաձորի դպրոցականները


«Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունն ավարտեց բանավեճի դպրոցական ակումբների 7-րդ հանրապետական մրցաշարը, որի թեման էր «ՀՀ-ում ատոմայականի շահագործումը թույլատրելի է, թե՞ ոչ»: Հաղթող է ճանաչվել Վանաձորը ներկայացնող թիմը:

«Երիտասարդական նվաճումներ»-ի ջանքերով հանրապետության 100 դպրոցներում հիմնվել են բանավեճի ակումբներ, որտեղ կարող են ընդգրկվել յոթից բարձր դասարանների աշակերտները: Հանրապետական մրցաշարին մասնակցում էին 20 թիմեր:

2004–ից իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի նպատակն է երիտասարդներին սովորեցնել քաղաքակիրթ բանավեճի կանոնները:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG