Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Երեւան կայցելի ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը


Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պետրոս Է‎ֆտիմիուն:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Պետրոս Է‎ֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG