Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Հարավային Ամերիկա


Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը մայիսի 6-10-ը հովվապետական այց կկատարի Բրազիլիայի Հայոց թեմ, մայիսի 10-12-ը` Ուրուգվայի Հայոց թեմ, մայիսի 12-21-ը` Արգենտինայի Հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց կաթողիկոսը կայցելի նաեւ Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքները:

Վեհափառին ուղեկցում են Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG