Աշխատանքային հանդիպումների արդյունքում կձեւավորվեն 5 համագործակցող զույգեր` կազմված հայ եւ եվրոպացի մոդելավորողներից, որոնցից յուրաքանչյուրը կստեղծի չորս մասից բաղկացած հավաքածու: Այնուհետեւ դրանք կուցադրվեն Երեւանում եւ Հայաստանի 4 մարզերում, ինչպես նաեւ մասնակից Եվրոպական երկրներում՝ Միացյալ թագավորություն, Գերմանիա, Ռումինիա, Դանիա եւ Չեխիա: