Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը` «Եվրանեսթ»-ի փոխնախագահ


Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյան
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:

Դաշնակցության մամլո դիվանի տեղեկացմամբ, ընտրությունը կայացել է երեկ մեկնարկած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Վահան Հովհաննիսյանը Դաշնակցության բյուրոյի անդամ է, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG