ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն դոլարի օժանդակություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների եւ սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ ենթակառուցվածքի հզորացմանը: Այդ մասին ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն` ապրիլի 30-ին քառօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին, ով հանդիպել է կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Հայաստան - ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման մարտահրավերները:
Մահոնին Երեւանում այցելել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող մի քանի ծրագրեր, ներառյալ` «Մայքրոսոֆթ» նորարարական կենտրոնը եւ Կանանց աջակցության կենտրոնը:
«Փոխտնօրենի տեղակալ Մահոնիի այցը նշանավորեց ԱՄՆ ՄԶԳ-ի երկու տասնամյակների ընկերակցությունը Հայաստանի հետ», - ասված է հաղորդագրությունում: