Մատչելիության հղումներ

Ալիեւը Հայաստանի կողմից կառուցողական մոտեցում է համարում «օկուպացված տարածքներից դուրս գալը»


«Երկար ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը մնում է չկարգավորված: Մինսկի խումբը գործում է, կարելի է ասել, 20 տարի: Սակայն մինչ այժմ չկան որեւէ գործնական արդյունքներ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ այսօր կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

«Մենք հուսով ենք, որ կառուցողական մոտեցում ցուցաբերելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկների նկատմամբ` Հայաստանը քայլ կանի առաջ եւ կսկսի դուրս գալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Ալիեւը` հավելելով. - «Դրանից հետո տարածաշրջանում կարող է խաղաղություն հաստատվել»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հիմնական սպառնալիքն է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը: Միջազգային իրավունքի հիման վրա այդ հակամարտության կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից», - հայտարարել է Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ-ում նախագահող պետության նախագահի հետ համատեղ ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG